«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը խոսել է մրցաշրջանի սկզբում թիմի արդյունքների մասին։
«Իսկապես կարծում էինք, թե մրցաշրջանի այս փուլում ավելի շատ միավորներ կունենանք, հատկապես հաշվի առնելով այն, թե մենք ինչպես ենք խաղացել։ «Սասուոլոյից» կրած պարտությունը հարված էր, որին մենք չէինք սպասում։ Տեսա ֆուտբոլիստների դեմքերը խաղից հետո, նրանք ցնցված էին։
Ալեգրիին ժամանակ է պետք։ Ճիշտ է, որ նա առավելություն ունի այն առումով, որ ճանաչում է «Յուվեն» ու գիտի՝ ինչ սպասել այստեղ, բայց նա նաև պիտի ճանաչի այն խաղացողներին, որոնք այստեղ չեն եղել, երբ նա նախորդ անգամ գլխավորում էր թիմը։ Նա դեռ պիտի ճանաչի նրանց բնավորությունները»,- ասել է Նեդվեդը DAZN-ին տված հարցազրույցում։