Անգլիական «Էվերթոնը» հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է championat.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 13 խաղ, դարձել երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Գոլովինի տրանսֆերային արժեքը կազմում է 28 մլն եվրո։