Սենեգալի հավաքականի և իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է իր ապագայի մասին։
«Եթե ես հեռանամ «Նապոլիից», դա կանեմ հանուն 2-3 թիմի։ Այդ թիմերից երկուսը «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալն» են, իսկ լավագույն տրբերակը կլինի կատալոնական «Բարսելոնան»,- այս մասին պաշտպանը նշել է Sport Witness-ի հետ զրույցի ընթացքում։
Կուլիբալիի պայմանագրի ժամկետը նեապոլիտական ակումբի հետ լրանում է 2023 թվականին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 միլիոն եվրո։