Թենիսի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարերի 5-ակի հաղթող Կասպեր Ռուդը մեկնաբանել է խաղային իր աճը: Մրցաշրջանը Ռուդը սկսել է 27-րդ տեղում, իսկ հիմա 6-րդ շաբաթն անընդմեջ տասնյակում է:
«Կարևոր է վստահ լինել, որ սա այն տեղն է, որտեղ ես պետք է լինեի: Այս տարի ամեն ինչ արագ ստացվեց: Անկեղծ ասած, չէի սպասում, որ այս տարի կհայտնվեմ թոփ-10-ում:
Նախկինում երբ խաղում էի տասնյակի խաղացողի դեմ, մտածում էի.
-Այո, այս տղան լավ թենիսիստ է:
Ապագայում, եթե իմ մրցակիցներն այդպես մտածեն, ես փոքր առավելություն կունենամ»,-ասել է Ռուդը: