Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը»։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը, իսկ վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։
Տոլիսոն ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։