«Բավարիան» ուզում է վերադարձնել Իվան Պերիշիչին։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Հիշեցնենք, որ մյուս ամառ ավարտվում է ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ։ Խորվաթ խաղացողը ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի ու անվճար կարող է տեղափոխվել ցանկացած թիմ։
Նշվում է, որ կիսապաշտպանը համաձայն է վերադառնալ Մյունխեն, եթե միայն ԱՊԼ ակումբներից առաջարկ չստանա։ Անգլիայում խաղալը Պերիշիչի վաղեմի երազանքն է։