Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ աղբյուրի՝ արդեն առաջիկա ձմռանը մանկունիական ակումբի ղեկավարությունը կփորձի իրականացնել գործարքը։ Կատալոնական ակումբը դեմ չէ տրանսֆերին, սակայն վերջնական համաձայնությունը կտա միայն բավարար ֆինանսական փոխհատուցում ստանալու դեպքում։
32-ամյա Ալբայի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 15 միլիոն եվրո, իսկ գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2024 թվականի հունիսին։