Վանդա Նարան՝ ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալը, հավանաբար, հաշտվել է ամուսնու հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զույգը բաժանվել է, ենթադրաբար, խաղացողի դավաճանության պատճառով: Այդ վիճաբանությունից հետո առաջին անգամ Վանդան ամուսնու հետ համատեղ լուսանկարներ է տեղադրել:
«Ես հոգում եմ ընտանիքիս մասին», — լուսանկարը մակագրել է Վանդան:
Հետաքրքիր է, որ այդ պատմությունից հետո Իկարդին Instagram-ում ջնջել է այն բոլոր անձանց էջերը, որոնց նա հետևում էր, բացառությամբ Վանդայի էջի: