Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեդ Բուլ Զալցբուրգը» սեփական հարկի տակ ընդունել է «Վոլսբուրգին» և 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Ավստրիական թիմի կազմում հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացել է Կարիմ Ադեյեմին, 15-րդ րոպեին Լուկաս Նմեչան հավասարեցրել է հաշիվը և թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման՝ 1-1: Երկրորդ կեսում «Զալցբուրգի» կազմում Նոա Օկաֆորը դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այս հանդիպումից հետո «ՌԲ Զալցբուրգը» 7 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Մոտակա հետապնդող «Սևիլիան» և «Վոլֆսբուրգը» 2 միավոր ունեն: «Լիլլը» 1 միավորով եզրափակում է աղյուսակը: «Սևիլիան» և «Լիլլը» 3-րդ տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել: