«Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում այսօր կայանում է 7-րդ տուրը: Մրցաշարում այս պահին կա 2 առաջատար. 5,5-ական միավոր ունեն առաջին համար Նարայանանն ու Ուկրաինայի ներկայացուցիչ 28-ամյա Վիտալի Սիվուկը: Armsport-ը կարճ զրույց է ունեցել ուկրաինացի գրոսմայստերի հետ, ամփոփել կայացած 6 տուրը, խոսել Երևանի, ինչպես նաև հետագա անելիքների մասին.
«Մրցակիցները շատ ուժեղ են: Երեկ շատ բարդ պարտիա ստացվեց: Հավասարություն էր, սակայն հետո մրցակիցս սկսեց սխալվել ու կարողացա հաղթանակի հասնել: Բոլորն էլ ուժեղ են, Հայաստանում միշտ էլ մրցաշարերը բարձր մակարդակով են անցկացնում և ուժեղ կազմ է հավաքվում: Նպատակս հնարավորինս լավ հանդես գալն է, իսկ թե ինչի կհասնեմ՝ ժամանակը ցույց կտա: Նախկինում եղել եմ Երևանում, իսկ մցաշարի առաջին անգամ եմ այստեղ մասնակցում, շատ է դուրս գալիս Երևանը: Նպատակների մասին բարդ է խոսելը: Առայժմ իրատեսական չէ Ուկրաինայի հավաքականում ընդգրկվելու մասին խոսելը, քանի որ շատ ուժեղ շախմատիստներ կան»,-ասած Սիվուկը:
Այս րոպեներին առաջին խաղատախտակի վրա մրցում են 2 առաջատարները. Նարայանանն ընդդեմ Սիվուկի:
Արմեն Գարամյան