Սաուդցիների կողմից ակումբը գնելուց հետո «Նյուքասլը» շարունակում է հետևել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:
Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, ով հաջորդ ամռանը հասանելի կլինի 75 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Tuttojuve.com-ը:
Հաղորդվում է, որ նորվեգացուն հետևում են եվրոպական բարձրակարգ ակումբները, ուստի նրան չի հետաքրքրում «Նյուքասլ» տեղափոխվելը, նույնիսկ եթե ստանա շատ եկամտաբեր առաջարկ: