Գյումրու համայնքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու առաջարկով հանդես էր եկել Գյումրու համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը։
Առաջարկն ընդունվել ու հաստատվել էր Գյումրի համայնքի ավագանու կողմից՝ հոկտեմբերի 8-ին գումարված ավագանու նիստի ընթացքում։
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել պատվավոր քաղաքացու կոչման հանձնման հանդիսավոր արարողությունը։