«Ռեալը» կպայքարի «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելյեն Տչաումենիի ծառայություններով, հայտնում է Marca-ն:
Մադրիդյան ակումբի ղեկավարները վաղուց են հետևում 21-ամյա կիսապաշտպանի ելույթներին, որի համար «Մոնակոն» 2020 թվականի հունվարին 18 մլն եվրո էին վճարել:
Ամռանը «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն դա չի բացառում Տչաումենիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով այն, որ մի շարք ֆուտբոլիստներ՝ Իսկոն, Մարսելոն և Բեյլը, կհեռանան թիմից:
Անցած ամիս Տչուամենին իր նորամուտը նշեց Ֆրանսիայի հավաքականում, իսկ հոկտեմբերի 10-ին նա մասնակցեց Ազգերի լիգայի եզրափակչի՝ Իսպանիայի դեմ ամբողջ խաղին (2-1):