Աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը գրառումէ կատարել իրն ֆեյսբուքյան էջում.
«Oslo -2021Աշխհարի առաջնություն:
Աշխարհի առաջնության այս հաղթանակը իմ կարիերայի ամենաերջանիկ և ամենասպասված պահն էր։ Շնորհակալ եմ Աստծուն , որ այսօր կարողացա իրականացնել նպատակներիցս մեկը, շնորհակալ եմ հորեղբայրներիս, մարզիչներիս, ինձ հետ մարզվող ընկերներց, շնորհակալ եմ նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս հաղթանակի ճանապարհին։ Բոլորիդ դերը անգնահատելի է իմ սպորտային նվաճումների հասնելու ճանապարհին։ Ամեն ինչ կանեմ , որ էլ ավելի ուրախացնեմ բոլորիդ։ Նվիրվածության ու աշխատանքի արդյունքում են լինում ցանկալի ու կարևոր հաղթանակները»,-գրել է Ամոյանը: