ԱԱ–2022–ի ընտրական փուլի Իսլանդիա–Հայաստան խաղի նախօրեին կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ընտրանու նորեկ Լուկաս Սելարայանի մամուլի ասուլիսը։
Խոսելով Հայաստանի մասին` Սելարայանն ասել է. «Նախկինում շատ ժամանակ չեմ հատկացրել Հայաստանի պատմությունը ուսումնասիրելու համար: Վերջին ժամանակներս եմ սկսել ուսումնասիրել: Գիտեմ որ հայերը համախմբվող ու պայքարող ժողովուրդ են»:
Սելարայանն անդրադարձել է նաև հավաքականին: «Շատ լավ տպավորություններ ունեմ հավաքականից, բոլորը շատ լավ ընդունեցին: Ֆուտբոլային առումով նույնպես շատ լավ տպավորություններ ունեմ: Աստված տա, որ կարողանամ օգնել թիմին: Բախտս բերել է, որ անգլերենին տիրապետում եմ և կարողանում եմ հաղորդակցվել թիմակիցներիս հետ: Կարծում եմ, կկարողանանք լավ համագործակցել Մխիթարյանի հետ ու ինչպես արդեն նշեցի, իմ լուման ունենամ թիմի հաջողություններում»:
Իսլանդիա–Հայաստան կկայանա հոկտեմբերի 8–ին և կսկսվի Երևանի ժամանակով 22։45–ին։