Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Ատալանտան» ընդունեց «Յանգ Բոյսին» ու հաղթեց 1-0 հաշվով:
Իտալական ակումբի կազմում խաղի միակ ու հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Մատեո Պեսինան: Այս հաղթանակից հետո Բերգամոյի թիմն ունի 4 միավոր, իսկ շվեյցարական ակումբը մնաց 3 միավորով:
Խմբի մյուս խաղի շրջանակում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը»: