Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Մետցի մրցաշարի երկրորդ շրջանում: Նա զիջել է աշխարհի 101-րդ ռակետ, գերմանացի Պետեր Գոյովչիկին:
Գոյովչիկը Խաչանովին հաղթել է երկու սեթում՝ 6:3, 7:6 (7:2) հաշվով: Հանդիպումը 1 ժամ 25 րոպե է տևել:
Մրցաշարի քառորդ եզրափակչում գերմանացի թենիսիստը կխաղա Ալեքս դե Մինոր (Ավստրալիա)- Մարկոս Գիրոն (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: