Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Կադիսի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
«Կադիսի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այսօրվա խաղի համար։ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է հայտացուցակում։