Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով երեկ «Էվերթոնից» տեղափոխվեց քաթարական «Ալ Ռայան», կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում:
Diario AS-ը պնդում է, որ կիսապաշտպանի պայմանագրում կա հատուկ կետ, որը նշում է, որ փարիզյան ակումբից առաջարկ ստանալու դեպքում խաղացողը կարող է միակողմանի խզել պայմանագիրը:
Իր հերթին AS-ը նշում է, որ ՊՍԺ-ն ուշադիր կհետևի Խամեսին Քաթարում:
Եթե խաղացողն իրեն լավ դրսևորի, ապա հաջորդ մրցաշրջանում նա կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն: