Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Միլանի» և Կոտ դ’ Իվուարի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տրանսֆերային իրավունքը։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը չի կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ՝ նոր պայմանագրի կնքման շուրջ։
Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում իվուարցին մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։