ՖԻՖԱ-ի նախկին անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, իր ինքնակենսագրականում, նշել է այն պահը, երբ որոշել է ավարտել կարիերան:
Ինչպես խոստովանել է մրցավարը, դա տեղի է ունեցել 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սթոք Սիթի» հանդիպումից հետո՝ Ժոզե Մոուրինյուի հետ վիճաբանելուց հետո։
Մոուրինյուն բարկացել էր Կլատենբուրգի վրա՝ «Սթոք Սիթիի» դարպասին 11 մետրանոց չնշանակելու համար: Ինչպես մրցավարն է նշում, վեճը հանդիպումից անմիջապես հետո հասել է նրան, որ նա խաղակոշիկը նետել է դեպի Մոուրինյուն:
«Ես այլևս չէի կարող աշխատել նման հիմարների հետ», — մեջբերում է Կլատենբուրգի ինքնակենսագրությունից մի հատված The Times-ը: