Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Ա Սերիայում տիտղոսի համար պայքարի մասին.
«Ավելի բալանսավորված Ա Սերիա եմ տեսնում: «Յուվենտուսն» ունի որոշակի խնդիրներ, ակումբը կորցրել է վստահությունը, բայց ես կարծում եմ, որ նրանք դեռ կվերականգնվեն ու կհայտնվեն չեմպիոնության հավակնորդների թվում:
«Ինտերը» նույնպես կարող է պայքարել սկուդետոյի համար, նրանք նախորդ մրցաշրջանի կառուցվածքը պահել են: Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա ես հույս ունեմ, որ նրանք կհաղթեն Մոուրինյուի հետ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Rai Sport-ը:
Անչելոտին 2021 թվականի հունիսին է գլխավորել «Ռեալը»: Ավելի վաղ իտալացի մասնագետն արդեն աշխատել էր մադրիդյան ակումբում 2013-ից 2015 թվականներին: Անչելոտին նաև գլխավորել է Թուրինի «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին», ՊՍԺ-ը, «Բավարիան», «Նապոլին», «Էվերթոնը» և այլ թիմեր: