«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է Լիգա 1-ի 6-րդ տուրի ՊՍԺ-«Լիոն» հանդիպման միջադեպը (2-1):
76-րդ րոպեին կատալոնական ակումբում Անրիի նախկին գործընկեր Լիոնել Մեսսին փոխարինվեց և, դուրս գալով խաղադաշտից, չսեղմեց ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:
«Զարմացա՞ծ եմ, իրականում՝ ոչ: Դա ինձ չի զարմացնում: Միգուցե Մեսսին չէր ցանկանում լքել խաղադաշտը:
Մենք չգիտենք, թե ինչ են նրանք ասել միմյանց: Նա հաստատ ցանկանում էր մնալ խաղադաշտում՝ գոլ խփելու համար: Բայց գոլերը կգան, դրանք աննկատ կգան: Նույնիսկ աշխարհի լավագույն խաղացողին ժամանակ է պետք՝ նոր թիմին հարմարվելու համար», — մեջբերում է Անրիին Footmercato-ն: