ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է սեղմել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը Լիգա 1-ի 6-րդ տուրի «Լիոնի» հետ խաղում փոխարինվելուց հետո:
76-րդ րոպեին արգենտինացու փոխարեն խաղադաշտ մտավ Աշրաֆ Հակիմին, իսկ Մեսսին հեռացավ խաղադաշտից՝ չցանկանալով սեղմել թիմի մարզչի ձեռքը: