Ֆրանսիական Լիգա-1-ի 6-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Լիոնին:
Առաջինը գոլի հեղինակ դարձան հյուրերը: Հաշիվը բացեց Պակետան: ՊՍԺ-ի կազմում պատասխան գոլը խփեց Նեյմարը: Փարիզյան թիմը հաղթական գոլը խփեց 92-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Իկարդին:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: