«Արսենալը» իր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետին նոր պայմանագիր չի առաջարկել։ Այս մասին գրում է ESPN-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբը 30-ամյա ֆրանսիացու ապագան չի քննարկել, չնայած նրա պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը։
Այս մրցաշրջանում հարձակվողը երկու անգամ փոխարինման է դուրս եկել ու Անգլիայի լիգայի գավաթի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում (6-0) գոլի հեղինակ դարձել։
Լակազետը «Լիոնի» սան է։