ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Լիգա 1-ի 6-րդ տուրի՝ «Լիոնի» դեմ խաղը, որը կկայանա սեպտեմբերի 19-ին։ Հարձակվողը ՉԼ՝ «Բրյուգեի» դեմ խաղում (1-1) վնասվածք էր ստացել ու դեռ ցավեր է զգում։
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը՝ Մբապեն դեռ չի սկսել մարզումները։ Պարբերականն ընդգծում է, որ միայն հրաշքը կարող է օգնել Մբապեին ապաքինվել մինչև «Լիոնի» դեմ խաղը։
ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։