ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մտադիր է ավարտել կարիերան Արգենտինայում:
Le10Sport-ը պարզել է, որ 33-ամյա արգենտինացի վինգերը նախատեսում է մինչև պայմանագրի ավարտը հանդես գալ ֆրանսիական ակումբում, իսկ դրանից հետո նա ակնկալում է տեղափոխվել «Ռոսարիո Սենտրալ»:
Անխելն արգենտինական ակումբի սաննէ և թիմում խաղացել է երկու տարի, որից հետո տեղափոխվել է «Բենֆիկա»:
Դի Մարիայի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականին, և այս մրցաշրջանում նա երկու հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում՝ աչքի ընկնելով երկու արդյունավետ գործողություններով: