Այսօր` սեպտեմբերի 14-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեդ Բուլ Զալցբուրգին» և ոչ-ոքի` 1-1 հաշվով է ավարտել դրամատիկ հանդիպումը:
Հանդիպման առաջին կեսի ընթացքում գլխավոր մրցավար Ալեքսեյ Կուլբակովը չորս 11-մետրանոց է նշանակել: 13-րդ րոպեին «Ռեդ Բուլ Զալցբուրգի» ֆուտբոլիստ Կարիմ Ադեյեմին չի իրացրել 11-մետրանոցը, 21-րդ րոպեին նրա թիմակից Լուկա Սուչիչը չի վրիպել:
37-րդ րոպեին Կուլբակովը երրորդ 11-մետրանոցն է նշանակել իսպանացիների դարպասին, սակայն այս անգամ Սուչիչը վրիպել է:42-րդ րոպեին «Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն անվրեպ է իրացրել իր հարվածն ու հավասարեցրել է հաշիվը` 1-1: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է:
Նշենք` 50-րդ րոպեից «Սևիլիան» խաղացել է 10 հոգով: Երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել մարոկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին: