Բրազիլական «Կուրիտիբայի» պաշտպան Յան Կոուտոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Sport.es-ը հայտնում է, որ ակումբները համաձայնության են հասել. «Բարսելոնան» 17-ամյա պատանու տրանսֆերի համար կվճարի 5 միլիոն եվրո:
ՖԻՖԱ-ի կանոնների խախտումից խուսափելու համար որոշվել է, որ Կոուտոն մինչև հունիս կմնա իր թիմում, որպեսզի լրանա 18 տարեկանը, նոր միայն ժամանաի Կատալոնիա:
Նախորդ տարի նոյեմբերին 2002 թվականին ծնված ֆուտբոլիստը Բրազիլիայի պատանեկան հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն. հայրենիքում նրան անվանում են «նոր Դանի Ալվեշ»: