Կելլի Նասիմենտոն` բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեի դուստրը, պատմել է, թե ինչ վիճակում է գտնվում հայրը հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո․
«Կցանկանայի ի սրտե շնորհակալություն հայտնել ձեզ այն աջակցության համար, որ մեզ հայտնում եք։ Վիրահատությունից հետո նա իրեն լավ է զգում, ցավեր չունի, տրամադրությունն էլ լավ է (զայրանում է, որ կարող է միայն ժելե ուտել, բայց չի հանձնվի)։ Մեկ կամ երկու օրից ինտենսիվ թերապիայի բաժանմունքից կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ, իսկ հետո դուրս կգրվի հիվանդանոցից։
Նա ուժեղ է և համառ, ու բժիշկների փայլուն թիմի աջակցության և հոգատարության պայմաններում, ինչպես նաև այն ամբողջ սիրով, էներգիայով, որ ստանում է ամբողջ աշխարհից, նա ամեն ինչ կհաղթահարի»,- գրել է Կելլին Instagram-ում։
Посмотреть эту публикацию в Instagram