VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Սևանը» ընդունել էր ԲԿՄԱ-ին ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Մենսալաոն՝ խփելով իր 6-րդ գնդակն առաջնությունում։
68-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց ԲԿՄԱ-ի դարպասին․ գնդակին մոտեցած Ժունիորը անվրեպ իրացրեց այն՝ կրկնապատկելով թիմի առավելությունը։
Խաղն այդպես էլ ավարտվեց․ «Սևանը» տոնեց առաջնությունում իր 4-րդ հաղթանակն ու մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։