«Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:
Ըստ Fichajes-ի, «արքայական ակումբի» ղեկավարությունը շատ է ցանկանում ձեռք բերել երիտասարդ ֆրանսիացու տրանսֆերը, որը կարող է խաղալ հարձակման եզրերից ցանկացածում, ինչպես նաև փլեյմեյքերի դիրքում:
Մադրիդում վստահ են, որ երիտասարդ կիսապաշտպանը կկարողանա շատ օգտակար լինել իսպանական թիմին: Նշվում է, որ «սերուցքայինները» մտադիր են հաջորդ ամառ գնել Շերկիի տրանսֆերը, որն ավարտվում է 2023 թվականին: Ռայանի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 27 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ օրերս իսպանական գրանդի կազմն է համալրել ֆրանսիացի ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգան, ով երեկ, իր նորամուտի խաղում, դարձավ գոլի հեղինակ։