ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը կարծում է, որ փարիզյան ակումբը չպետք է պայմանագիր կնքեր 35-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսի հետ: Վետերանը դեռ նորամուտը չի նշել ՊՍԺ-ի կազմում վնասվածքի պատճառով:
«Կարիերայի ավարտին մկանների վնասվածքը սարսափելի է, քանի որ հազվադեպ է հնարավոր դրանից նորմալ վերականգնվել… Երբ խաղացողը արագացնի իր խաղի տեմպը՝ լինի դա խաղերում, թե մարզումներում, նա չի կարող շարունակել հետո։
Ֆուտբոլիստին պետք է մի շարք խաղեր անցկացնել` լավ մակարդակի վերադառնալու համար: Կկարողանա՞ նա վերադառնալ իր մակարդակի՝ մկանների մշտական ցավով: Ես մեծ կասկածներ ունեմ:
Երբ նա ժամանեց, բոլորը ասացին, որ Սերխիո Ռամոսը պատրաստվում է փոխել մենթալլիտետը հանդերձարանում: Այս պահինՄարկինյոսն ու Կիմպեմբեն շատ ավելի լավն են, քան Ռամոսը: Միայն աուրան բավարար չէ, նրանից ավելին է պահանջվում, և ներդրում է պետք ոլորտում: Հակառակ դեպքում, նրա ներկայությունն ակումբում անօգուտ կլինի: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ռամոսին ձեռք բերելը վատ գաղափար էր ՊՍժ-ի համար», — մեջբերում է Ռոտենին AS-ը: