Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը` Կորին Շումախերը, հազվագյուտ հարցազրույց է տվել Netflix-ի կենսագրական ֆիլմում՝ ամուսնու վիճակի մասին:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը դահուկներով սահելիս ընկել էր, նրա մոտ ախտորոշվել էր գլխի վնասվածք ՝ ուղեղի երկու կիսագնդերի բազմաթիվ վնասվածքներով: 2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ։ Լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած միջադեպից հետո Շումախերը երբեք հանրությանը չէր ներկայացել, իսկ նրա առողջական վիճակի մասին նրա ընտանիքը մեկնաբանություններ չի տալիս:
«Բոլորը կարոտում են Միխաիլին, բայց նա մեզ հետ է: Նա այժմ ուրիշ է, բայց մեզ հետ է: Նա դեռ ինձ ապացուցում է, թե որքան ուժեղ է:
Մենք միասին ապրում ենք մեր տանը: Մենք անցնում ենք թերապիաներ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Միխաիլին ավելի լավ ու հարմարավետ լինի: Ինչ էլ որ պահանջվի, ես կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում: Եվ մենք ամեն ինչ կանենք:
Մենք շարունակում ենք ապրել որպես ընտանիք` ճիշտ այնպես, ինչպես Միխաիլն էր ուզում: Ինչպես նա էր ասում՝ «անձնականը՝ անձնական է»: Ինձ համար կարևոր է, որ նա հնարավորինս վայելի իր անձնական կյանքը: Միխաիլը միշտ պաշտպանել է մեզ, իսկ այժմ մենք ենք նրան պաշտպանում»,- մեջբերում է Կորինին Reuters-ը: