Calciomercato-ն, հղում անելով Le10sports-ին, հայտնում է, որ «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում:
Ենթադրվում է, որ ՊՍԺ-ն պատրաստվում է անվճար ձեռք բերել կիսապաշտպանին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը:
Ըստ աղբյուրի՝ «Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ, որպեսզի Մարսելոյին առանց փոխհատուցման չթողնի այլ ակումբ: