«Բորդոյի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Պեդրո Պաուլետան ասել է, որ Կիլիան Մբապեին ավելի ուժեղ է համարում, քան վերջինիս հասակակիցներին ֆուտբոլում:
«Փորձով, որը նա ձեռք կբերի առաջիկա մի քանի տարիների ընթացքում, նա կկարողանա ավելի լավ հասկանալ իրավիճակները և ճիշտ որոշումներ կայացնել: Մեծանալով՝ նա կդառնա ավելի խորաթափանց, ավելի խելացի իր շարժումներում և ավելի լավ կհասկանա խաղը:
Նույնիսկ եթե նա արդեն շատ լավ է վերլուծում իր հակառակորդներին, նա կարող է միայն ավելի լավը դառնալ:
Մբապեն հոգեբանորեն շատ ուժեղ խաղացող է: Երբեք նրան գլուխը կախ չես տեսնի: Այն, որ Կիլիանը վստահ է իր ունակություններին, նշանակում է, որ նա չի կասկածում իր ուժերին:
22 տարեկան հասակում Մբապեն առանձնանում է իր սերնդի մյուս խաղացողներից: Նման մտածելակերպով, իր ֆիզիկական որակների հետ մեկտեղ, նա իր հետքը կթողնի ֆուտբոլում»,- մեջբերում է Պաուլետակին Լիգա 1-ի մամուլի ծառայությունը: