«Լիոնի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կանգնել է մյունխենյան դատարանի առաջ՝ կապված նախկին ընկերուհուն՝ Շերին Զենլերին վնասվածքներ պատճառելու հետ, որից ֆուտբոլիստը երկու դուստր ունի։
Մեղադրանքի մեջ ասվում է, որ նա վիրավորել է կնոջը կղզում հանգստանալու ժամանակ, բռունցքով հարվածել գլխին, կծել ու նետել գետնին։ Նա նաև կնոջ վրա նետել լամպ ու ըմպելիքներով լի տերմոպայուսակ։
Ինչպես գրում է Bild-ը՝ դատարանում ֆուտբոլիստը հանգիստ տեսք է ունեցել ու հերքել բոլոր մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ ագրեսիվ ու վիրավորական է իրեն պահել հենց Զենլերը։ Համաձայն բոլոր վկայությունների՝ աղջիկը հարվածել է նրան ու վնասել շրթունքը, իսկ երբ նա հրել է աղջկան, նա ընկել է, իսկ սեղանին դրված լամպն էլ՝ նրա վրա։
Արդյունքում ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել Զենլերին վիրավորելու ու մտածված մարմնական վնասվածքներ հասցնելու համար։
Դատախազը պահանջել է խաղացողին 1,5 տարով զրկել ազատությունից, բայց արդյունքում Բոատենգին պարտադրել են տուժողին 1,8 մլն եվրո վճարել։