Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան մեկնաբանել է Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասի՝ ՊՍԺ-ի հասցեին ուղղված քննադատությունը:
«Իսպանիայի ֆուտբոլի լիգայի նախագահի խոսքերը արժանի չեն այն կազմակերպությանը, որը նա ներկայացնում է, և որը Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան միշտ հարգել է: Հետևաբար, մենք խնդրում ենք Տեբասին ուշադրություն դարձնել իր ամպագոռգոռ հայտարարություններին:
Ցանկանում ենք հիշեցնել, որ ֆինանսական առատաձեռնությունը, որով իսպանական ակումբները հաղթել են շատ մրցաշրջաններում և որը գտնվում է ներկայիս խնդիրների հիմքում, ոչ ՊՍԺ-ի պատասխանատվությունն է:
Ամփոփելով՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան խորհուրդ է տալիս Տեբասին վերադառնալ ավելի զուսպ դիրքին: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լիգա այժմ պետք է աշխատի զարգացնելու իր առաջնությունը։ Հետևաբար, եվրոպական լիգաները պետք է միավորվեն՝ դիմագրավելու միջազգային օրացույցի հետ կապված մոտալուտ սպառնալիքներին», — ասված է Ֆրանսիայի առաջնության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Տեբասը ՊՍԺ-ին անվանել էր նույն սպառնալիքը եվրոպական ֆուտբոլի համար, ինչ Սուպելիգան, ինչպես նաև փարիզյան թիմին համեմատել էր լեգենդների լիգայի հետ: