ՊՍԺ-ն հոկտեմբերին կփորձի համոզել հարձակվող Կիլիան Մբապեին երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ:
Marca-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացուն կառաջարկվի երկամյա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով, քան այժմ:
Նշվում է, որ Մբապեի որոշման վրա կարող են ազդել Նեյմարն ու Լիոնել Մեսսին, քանի որ Կիլիանը հնարավոր է կցանկանա այս եռյակի մաս լինել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կփորձի ազդել Մբապեի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆրանսիացին արդեն անձնական հաղորդագրություններ է ստացել պետության ղեկավարից: