«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան կարծում է, որ «ռոսոներիները» կարող են պայքարել Ա Սերիայի չեմպիոնի համար այս մրցաշրջանում:
«Միլանը» կարող է պայքարել Սկուդետտոյի համար: Միգուցե նրանք հիմնական ֆավորիտները չեն, բայց սա միշտ չէ, որ վատ է։ Մի բան հաստատ է ՝ «Միլանը» ճիշտ ուղու վրա է:»,–Նեստայի խոսքերն է փոխանցում football-italia.net: