Օգտվելով միջազգային դադարից՝ «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում է անցկացրել Չարենցավանի «Վանի» հետ և հաղթել 4:1 հաշվով: Հանդիպումը կայացել է Երևանում։
Ալեքսանդր Գրիգորյանի թիմի կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչը, Գրիգոր Աղեկյանը, Նիկիտա Տանկովը և սերբ նորեկ Մարկո Միլինկովիչը։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» սեպտեմբերի 3-ին հայտարարեց Միլինկովիչի տեղափոխության մասին։ Սերբ ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Սերբիայի «Բորաց», Սլովակիայի «Կոշիցե» և «Սլովան» ակումբներում, իսկ նախորդ տարիներն անցկացրել է Թուրքիայի առաջնությունում` խաղալով նաև տեղի Բարձրագույն խմբի ակումբներում:
Պրոֆեսիոնալ կարիերայում Մարկո Միլինկովիչը անցկացրել է ավելի քան 400 հանդիպում` դառնալով 75 գոլի և 60 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք՝ «Ալաշկերտը» ՀՊԼ ընթացիկ առաջնությունում 3 հանդիպում է անցկացրել և ընդամենը 1 միավոր է վաստակել, իսկ «Վանը» 5 խաղից հետո 7 միավոր ունի իր ակտիվում և մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում։