ԱԱ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում J խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
Խմբի մյուս խաղերում Գերմանիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:
WhoScored պորտալը կազմել է ԱԱ-2022 որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականներ ըստ խմբերի։
J խմբի խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, ով ստացել է 6,7 միավոր։