18-ամյա հենակետային կիսապաշտպան Պավել Գորելովը մարզվում է «Ռոստովի» հիմնական թիմի կազմում:
Գորելովը «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանի թոռն է: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 հազար եվրո: Կիսապաշտպանը 2020 թվականին է ընդգրկվել «Ռոստովի» ակադեմիայում: