Օրերս Մադրիդի «Ռեալը» հայտարարեց ֆրանսիական «Ռենից» մադրիդյան ակումբ՝ Էդուարդո Կամավինգայի տեղափոխության մասին:
Ֆրանսիացի կիսապաշտպանը խոսել է այս տեղափոխության մասին՝ ասելով, որ միշտ երազել է խաղալ «Ռեալում»:
«Այո, ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալում»: Եվ բոլորը երազում են: Եվ ես երջանիկ եմ, որ ինձ հաջողվեց հասնել դրան:
Ակնկալում եմ, որ «Սանտյագո Բերնաբեուում» կայանալիք հանդիպումը ինձ կզարմացնի», — ասել է Կամավինգան AS-ին տված մեկնաբանությունում: