«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն կարծիք է հայտնել, որ Լեո Մեսսին դեռևս հանդես կգա կատալոնական ակումբի կազմում:
«Ես հույս ունեմ, որ Մեսսին հաճույք կստանա Փարիզում գտնվելուց: Միգուցե տարօրինակ է, բայց բոլորս ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է նա Մբապեի և Նեյմարի հետ վայելում խաղը: Եթե նրանք չհաղթեն Չեմպիոնների լիգան այսօր, դա չեն անի երբեք:
Իմ կարծիքով Մեսսին ՊՍԺ-ի հետ կնվաճի ՉԼ-ն և կարիերան կավարտի Բարսելոնայում»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը: