«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն:
Sky Sports-ը հայտնում է, որ կիսապաշտպանը, ում տրանսֆերին նախկինում հավակնում էր նաև «Ռեալը», արդեն համաձայնեցրել է կատալոնական ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները:
Օլմոն արդեն տեղեկացրել է «Լայպցիգի» ղեկավարությանը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին:
Դանին կատալոնական ակումբի սան է: