«Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Նիկոլա Զանիոլոյի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ինսայդերի խոսքերով, «գայլերը» պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 22-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2025 թվականը:
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին:
Զանիոլոն «Ռոմայում» հանդես է գալիս 2018 թվականից, անցկացրել է 72 հանդիպում, դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: