Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտայնի նկատմամբ տարած հաղթանակը (2-0):
Ֆլիկի համար սա առաջին հանդիպումն է Գերմանիայի հավաքականի ղեկին:
«Մեզ համար երկար ժամանակ պահանջվեց առաջին գոլը խփելու համար, բայց սա գործընթաց է:
Ես թույլ չեմ տա, որ առաջին խաղն ինձ անհանգստացնի: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու եւ ավելի առաջ ենք գնալու», — մեջբերում է Ֆլիկին Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի հավաքականին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։