Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Խաղը կկայանա «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում: Մեր հավաքականն արդեն ժամանել է մրցավայր: ՀՖՖ-ն ներկայացրել է մեր հավաքականի՝ մարզադաշտից առաջին լուսանկարները:
Հիշեցնենք, որ պատության ընթացքում Հայաստանն ու Հս. Մակեդոնիան հանդիպել են 10 անգամ. 4 անգամ հաղթել են մերոնք, 4-ում ուժեղ են եղել մակեդոնացիները, 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի: